Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Հայտնաբերվել է հերպեսի դրսևորման գենետիկ մեխանիզմը

Հայտնաբերվել է հերպեսի դրսևորման գենետիկ մեխանիզմը

Հերպեսը անվտանգ, սակայն շատ տհաճ հիվանդություն է, որը հիմնականում արտահայտվում է շրթունքների վրա: Տարբեր երկրներիեն հասել:


Վերջերս, Յութայի և Մասաչուսեթսի համալսարանների գիտնականների համատեղ ջանքերով հաջողվեց հայտնաբերել շրթունքի վրա «մրսածության» արտահայտման համար պատասխանատու գենը:


Herpes simplex labialis-ը՝ դա վարակ է, որի պատճառը կարող է լինել առաջին տիպի հասարակ հերպեսը: Եթե այդ վարակը գոնե մեկ անգամ արտահայտվել է, ապա հետագայում հնարավոր չէ նրանից ազատվել: Նույնիսկ հիվանդության դրսևորման ձևերի վերանալուց հետո վիրուսը որոշ ժամանակ պարզապես դառնում է պասիվ: Որպես կանոն, հերպեսն արտահայտվում է շրթունքներին կամ բերանի շուրջը: Հաշվի առնելով, որ այդ վիրուսով վարակված են մարդկանց զգալի զանգվածը, դրա արտահայտման հաճախականությունը կանխատեսել հնարավոր չէ:


Վերլուծելով կատարված հետազոտությունների արդյունքները, գիտնականները պնդում են, որ հերպեսի առաջացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ ինքը վիրուսը, միջավայրի գործոնը, գենետիկ հակվածությունը: Գիտնականների հիմնական նպատակն էր որոշել հերպեսի արտահայտման հաճախականության համար պատասխանատու գենետիկ մեխանիզմը:


Հարկավոր է նշել, որ նախկինում ևս գիտնականների միավորված մի խումբ զբաղվել է նման հետազոտություններով: Նրանք ուսումնասիրել են 43 մեծ ընտանիքներից վերցրած ԴՆԹ-ի օրինակները: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է վիրուսի արտահայտնան հետ առնչվող վեց գեն պարունակող 21 քրոմոսոմի շրջանը: Վերջին հետազոտություններում գիտնականները ավելի մանրակրկիտ վերլուծեցին նախկինում հայտնաբերված քրոմոսոմի շրջանը:


Արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ հերպեսի արտահայտման համար պատասխանատու գենը կոչվում է C21orf91: Գիտնականներին հաջողվեց հայտնաբերել տվյալ գենի հինգ գլխավոր տարբերակները: Դրանցից մի մասը պաշտպանում է օրգանիզմը հերպեսից, իսկ մյուսը ընդհակառակը՝ բարձրացնում հիվանդանալու հավանականությունը:


Նշենք, որ ներկայումս հերպեսի դեմ դեղամիջոցներ չկան:

Թարգմանությունը; «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

Հեղինակ. Ալեքսանդր Սմոլիյ
Սկզբնաղբյուր. Պատրաստված է MedNovelty նյութի հիման վրա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ